ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Առնետի տարին իրենն արեց, բայց Ցուլի տարում ամեն բան լավ է լինելու»

«Առնետի տարին իրենն արեց, բայց Ցուլի տարում ամեն բան լավ է լինելու»
26.12.2008 | 00:00

«Ես Զաքյան փողոցում եմ ապրում և քայլելով էի գալիս այստեղ։ Էդ ի՜նչ շքեղ տերևաթափ էր... Փոխանակ դուրս գանք քայլենք տերևաթափի միջով, եկել, մամուլի ասուլիս ենք անում»,- «Իրավունք de facto» ակումբում այսպես հուզախառն սկսեց իր խոսքը գրող-հրապարակախոս ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԸ` հին ու նոր տարվա սահմանագծին ամփոփելով անցնող 2008-ը:
«Պիտի ասեմ, որ 2008-ը դժվար տարի էր բոլորիս համար: Նախընտրական էր, իսկ ցանկացած ընտրություն միշտ էլ դժվար է լինում: Ընտրվեց նախագահ, Աստծուն փառք, սակայն անմիջապես հաջորդեց մարտի 1-ը, որն իսկապես ողբերգություն էր ոչ միայն զոհվածների ու նրանց հարազատների, այլև յուրաքանչյուր հայ մարդու համար»:
Անդրադառնալով համաշխարհային տնտեսական ճգնաժամի հնարավոր դժվարություններին` Տեր-Գուլանյանն ասաց, թե հավատացած է, որ այն իր մեջ դրական հատկանիշներ էլ ունի։ «Տնտեսական ճգնաժամը, ուզի, թե չուզի, անպայման մեզ էլ է «քսվելու», բայց հնարավորինս քիչ, որովհետև մենք այնքան ներգրավված չենք համաշխարհային տնտեսության մեջ: Եվ ինչպես ժամանակին` 1400-ական թվականներին, տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված Եվրոպան տենդորեն սկսեց զբաղվել Հնդկաստանը գտնելու գործով, մենք էլ կարող ենք այս իրավիճակից օգտվել ու գտնել «մեր» Հնդկաստանը, ինչը, բնականաբար, իշխանությունների գործն է»:
Ակումբի հյուրը խոսեց նաև ձեռքբերումների մասին` առաջին հերթին շեշտադրելով Հայաստանի` միջազգային հանրության ուշադրության կենտրոնում լինելու հանգամանքը, թեկուզև ոչ միշտ դրականորեն. «Աշխարհը հակված է այսօր անուշադրության կենտրոնների: Դու պիտի քեզ պարտադրես լինել ուշադրության կենտրոնում: Ես կարծում եմ` Հայաստանը կարողացավ այդ բանն անել։ Ամենաաղմկահարույցը նախագահ Սերժ Սարգսյանի հրավերն էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: Սրանով հայ-թուրքական հարաբերություններում դարավոր սառույցը ճաք տվեց, որից հետո էլ տեղի ունեցավ թուրք մտավորականության հայտնի ստորագրահավաքը»: Քաղաքական ձեռքբերումներից Մերուժան Տեր-Գուլանյանն առանձնացրեց նաև Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մոսկովյան հանդիպումը, սակայն «Իրավունքը de facto»-ի հարցին` ինչպե՞ս է վերաբերվում Լևոն Տեր-Պետրոսյանի մեծ քաղաքականություն վերադարձին, նույն լավատեսությամբ չպատասխանեց, ասելով, որ սկզբում անկեղծ ուրախացած էր ու համոզված, թե քաղաքական լճացումը տեղի կտա։ «Բայց երբ առաջին նախագահն իր ելույթը սկսեց երկիրը ավազակապետություն հայտարարելով, ես հուսախաբվեցի: Հիմա ոչ մի սպասելիք չունեմ Ազգային կոնգրեսից»: Որպես քաղաքական անցուդարձի ամփոփում` Տեր-Գուլանյանն ասաց, որ իսկական ընդդիմությունը ևս ազգային հարստություն է, և համոզմունք հայտնեց, որ առաջիկայում անպատճառ համաներում կհայտարարվի:
Հետագա զրույցը ծավալվեց առավելապես տարվա մշակութային խնդիրների, հիմնականում` գրողների միությունում չդադարող վեճերի շուրջ: «Առավոտի» հարցին` ի՞նչ է մտածում գրողն այդ ուղղությամբ, Մերուժան Տեր-Գուլանյանը պատասխանեց. «Գրողների միությունն այս տարիների ընթացքում չկարողացավ ձևավորել գրական մամուլ: Գրողներն էլ մնացին խեղճ ու կրակ նպաստ ստացողներ: Ժամանակին «Գրական թերթում» տպված հոդվածը ողջ ազգի մեջ արձագանք էր գտնում, հասարակական ու մշակութային կարծիք էր ձևավորում: Ոչ միայն «Գրական թերթը», այլև շատ ամսագրեր, այդ թվում և` «Գարունը», որը 100 հազար տպաքանակով թողեցի ու դուրս եկա: Ես հասկանում եմ` հիմա հնարավոր չէ 100 հազարներով թերթ կամ ամսագիր տպագրել, բայց գոնե 3-5 հազար կարո՞ղ ենք ունենալ»: Արձակագրի համոզմամբ` բոլոր ստեղծագործական միությունները, վերջին հաշվով, «սովետական մշակութային ռայկոմներ են անխտիր», որոնք արդեն սպառել են իրենց և պետք է լուծարվեն, լավագույն դեպքում` արմատապես վերափոխվեն: «Գրողների միությունը, հեռու գրողներից, դարձել է, մի տեսակ, թաղման բյուրո, և ես զարմանում եմ նույնիսկ, թե ինչի համար են ուզում ԳՄ նախագահ դառնալ»: «Իրավունքը de facto» -ի հարցին` եթե չլինեն ստեղծագործական միությունները, ինչպե՞ս են երիտասարդները հարթելու իրենց ստեղծագործական ուղին, գրողն օրինակ բերեց Հեմինգուեյին, Ջոյսին, Դոստոևսկուն, Թումանյանին, որոնց ժամանակ գրողների միություններ չկային, բայց նրանք փառքի գագաթնակետին հասան։
Ամփոփելով` Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց. «Առնետի տարին իրենն արեց, բայց ես լավատես եմ և հավատում եմ, որ Ցուլի տարում ամեն բան լավ է լինելու»:
Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 6569

Մեկնաբանություններ